414.17
6.79
407.85
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ -Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը

16:26
13 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն՝ Բանկի 157 բանկոմատների միջոցով։

Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն արդեն մեկ տարի է, ինչ կարող են շուրջօրյա առցանց փոխանցումներ կատարել իրենց Visa քարտերից բոլոր այն Visa քարտերին, որոնք թողարկվել են ոչ միայն ՀՀ բանկերի (այդ թվում ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից), այլև նաև միջազգային բանկերի կողմից՝ ողջ աշխարհում: Ծառայությունը հասանելի է 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով և եվրոյով փոխանցումների համար, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Քարտից քարտ փոխանցումներ կարելի է իրականացնել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր Cash-in բանկոմատների միջոցով, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններին հնարավորություն կընձեռի․

• անմիջապես անվճար համալրել քարտը/քարտային հաշիվը մինչև 90 հատ կանխիկ թղթադրամներով (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներով, ինչը համալրման գործընթացը դարձրել է առավել հարմարավետ և վայրկյաններ տևող,

• անմիջապես փոխանցել քարտին համալրված գումարն ամբողջ աշխարհով:

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին հարազատներին ու մտերիմներին դրամական փոխանցումներ իրականացնելիս չսահմանափակվել Բանկի աշխատանքային ժամերով և խնայել մասնաճյուղեր այցելելու վրա ծախսվող ժամանակը:

Ծառայության գործարկման 1 տարվա ընթացքում հաճախորդները ցուցաբերել են վերջինիս հանդեպ պահանջարկի պրոգրեսիվ աճ, ինչը հերթական անգամ ապացուցեց հաճախորդների սպասարկման հեռահար համակարգերի հանդեպ աճող պահանջվածությունը։ 

Քարտից քարտ դրամական փոխանցումների համար գործում է 0,9% - ից մինչև 2% միջնորդավճար, որը գանձվում է քարտից ավտոմատ կերպով գործարքի անցկացման պահին։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
27 Հուլիսի 2022
Հայաստանում Փողոցային մուլտֆիլմերի փառատոն կկազմակերպվի
Հայաստանում Փողոցային մուլտֆիլմերի փառատոն կկազմակերպվի
15:07
27 Հուլիսի 2022
Հայաստանում ակցիաների և զեղչերի մասով սահմանափակումներ կգործեն. պարզաբանում ենք օրենքի նոր փոփոխությունները
Հայաստանում ակցիաների և զեղչերի մասով սահմանափակումներ կգործեն. պարզաբանում ենք օրենքի նոր փոփոխությունները
14:26
27 Հուլիսի 2022
ՄԱԿ–ի ԳԱ նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ՖՈՏՈ)
Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈ
09:33
27 Հուլիսի 2022
Երևանի մետրոյի աշխատանքը վերականգնվել է. առավոտյան 6-ից մեքենավարները գործադուլ էին հայտարարել
Երևանի մետրոյի աշխատանքը վերականգնվել է. առավոտյան 6-ից մեքենավարները գործադուլ էին հայտարարել
23:32
26 Հուլիսի 2022
Մահացել է ջերմային այրվածքով հոսպիտալացված զինծառայողը
Մահացել է ջերմային այրվածքով հոսպիտալացված զինծառայողը
18:45
26 Հուլիսի 2022
Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ․փոխվարչապետ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
15:07
26 Հուլիսի 2022
Վանաձորի ԲԿ-ում բարդ վիրահատության արդյունքում վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը
Վանաձորի ԲԿ-ում բարդ վիրահատության արդյունքում վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը
14:02
26 Հուլիսի 2022
Խոշոր վթար է․ 24 ժամ ջուր չի լինի Երևանում և 3 մարզում (ՎԻԴԵՈ)
Խոշոր վթար է․ 24 ժամ ջուր չի լինի Երևանում և 3 մարզում․ ՎԻԴԵՈ
13:08
26 Հուլիսի 2022
Շոգերը կրկին վերադառնում են․ Երևանում սպասվում է +37
Շոգերը կրկին վերադառնում են․ Երևանում սպասվում է +37
11:55
26 Հուլիսի 2022
Կառավարությունն աշխատում է Հայաստանում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ, տիեզերք է արձակվելու երկրորդ արբանյակը
Իր առաջին արբանյակը տիեզերք արձակելուց երկու ամիս անց Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե աշխատում է երկրում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ
10:26
26 Հուլիսի 2022
ԱՆ-ն ներկայացրել է կապիկի ծաղկի հետ կապված իրավիճակը
Հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք
23:37
25 Հուլիսի 2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ, ի՞նչ են քննարկել
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ, ի՞նչ են քննարկել