Շամիրամում կրակոցներից զոհերի թիվն ավելացել է (ՖՈՏՈ)

01.08.2017, 14:20
Կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ։
Շամիրամում կրակոցներից զոհերի թիվն ավելացել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում սգո սրահում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: Երեքը տեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել:

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունն հաղորդել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի հաղորդմամբ, Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը տեղեկացրել է, որ 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն:

 - рис.1

Նրանցից 3-ը, առավել ծանր վիճակում գտնվող, Աշտարակի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3-ը շարունակում է բուժումը Աշտարակի բժշկական կենտրոնում: Ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող:

 - рис.2

«Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տեղափոխված 3 վիրավորից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ինը` ծանր: Այս պահին վերջինիս վիրահատում են: Գյուղապետի տեղեկացմամբ` վիրավորներից 2-ը սեփական միջոցներով տեղափոխվել են Երևան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից 1-ի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: Վիրահատության ժամանակ նա մահացել է: Մյուս վիրավորի վիճակը կայուն է:-0-

 - рис.3