Սեֆիլյանը ակնհայտ ինֆորմացիոն բլոկադայի մեջ է. Փաշինյան

18.07.2016, 23:54
«Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով, ակնհայտ ինֆորմացիոն բլոկադայի մեջ է:
Սեֆիլյանը ակնհայտ ինֆորմացիոն բլոկադայի մեջ է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով, ակնհայտ ինֆորմացիոն բլոկադայի մեջ է և չի տիրապետում տեղեկությունների, հայտարարալել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

«Սեֆիլյանը ակնհայտ ինֆորմացիոն բլոկադայի մեջ է և չի տիրապետում տեղեկությունների, և կարելի է ենթադրել, որ նա հեռու է բանակցություններից», – ասաց նա։

Փաշինյանը նաև ավելացրեց, որ իրեն այսօր հաջողվել է տեսնել քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանին, սակայն նրան թույլ չեն տվել զրուցել նրա հետ։

ՔԿՀ-ում նրան կրկին չեն բացատրել՝ ինչու չի կարող խոսել Սեֆիլյանի հետ:

«Շարունակելու եմ փորձել հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ», – ընդգծեց նա։

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։ ՊՊԾ գնդի շենքը զավթած մարդիկ պահանջում են ազատել Սեֆիլյանին։–0–