Պուտինը ՀՀ ԱԳ նախարարին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով
20:15
26 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով։
ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն` ՀՀ ԱԳ նախարար պարգևատրվում է. Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում կատարած մեծ ներդրման համար:
Էդվարդ Նալբանդյանը զբաղեցնում է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը 2008 թ.–ից։ –0–
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ ՎԻԴԵՈ