Փաշինյանը պատրաստ է հանդիպել ռուս պատգամավորների հետ
27.04.2018,
19:38
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ռուս պատգամավորների հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ռուս պատգամավորների հետ, հայտարարել է «Ելք» դաշինքի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը։
Ինչպես ուրբաթ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, Պետդումայի պատգամավորները պատրաստ են հանդիպել ՀՀ–ում ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ։
«ՌԴ-ից ժամանած պատգամավորները հայտարարել են, որ ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաստատում եմ հանդիպելու մեր պատրաստակամությունը», – գրել է Ավինյանը Facebook–յան իր էջում։–0–