441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` BBC–ի եթերում. ՌԴ–ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասին

17:10
30 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը BBC–ին տված հարցազրույցում խոսել է ռուս պատգամավորների հետ հանդիպման մասին, ինչպես նաև նշել է, թե ինչպես է տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ինչպես նաև իրադարձությունների հնարավոր զարգացումը։

Ռուս պատգամավորների հետ հանդիպման մասին

Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական դավադրություն չկա, չեն լինի աշխարհաքաղաքական շրջադարձեր, և հայ–ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում։

Մենք պարզապես մտքեր ենք փոխանակել հայ–ռուսական հարաբերությունների շուրջ, ես ներկայացրեցի մեր հայացքները հայ–ռուսական ապագա հարաբերությունների հարցում, և մենք խոսեցինք այն մասին, որ հիմա տեղի ունեցող քաղաքական գործընթացում չկա ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ և որևէ աշխարհաքաղաքական դավադրություն։

Загружается новость ... "Лево"

ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին

Եթե մենք ուզում ենք ինչ–որ բան փոխել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ապա ցանկանում ենք փոխել դրական տեսանկյունից։

Ընդհանրապես մենք կարծում ենք, որ աշխարհաքաղաքական շրջադարձերը շատ վտանգավոր են ցանկացած երկրի համար, և մենք պատրաստվում ենք հետևել բոլոր միջազգային պարտավորություններին, որոնք հիմա Հայաստանը ստանձնում է և ԵվրԱզԷՍ–ի, և ՀԱՊԿ–ի մասով, սակայն դա չի նշանակում, որ մենք կարծում ենք, թե այստեղ ոչ մի խնդիր չկա, որոնք հարկավոր է քննարկել և լուծել։

Մենք պատրաստվում ենք այս բոլոր խնդիրները քննարկել մեր ռուս գործընկերների հետ և վստահ ենք, որ բոլոր այս հարցերում կհասնենք միասնական կարծիքի։

ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին

ԵՄ–ի հետ հարաբերությունների համատեքստում ստորագրվել և վավերացվել է պայմանագիր, մենք պատրաստվում ենք այդ պայմանագիրը ևս կյանքի կոչել։

Չեմ կարծում, որ Հայաստան–ԵՄ մերձեցումը կարող է որևէ կերպ սպառնալ երկրի անվտանգությանը։ Մենք պատրաստվում ենք լավացնել և խորացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ եվրասիական գործընկերների, և՛ ՀԱՊԿ–ի գործընկերների, և՛ ԵՄ–ի, և՛ ԱՄՆ–ի, և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ ընդհանուր առմամբ բոլոր գործընկերների հետ, սակայն այդ ամենը պատկերացնում ենք այսպես. չպետք է մեկը տեղի ունենա մյուսի հաշվին։

Դա ամենագլխավորն է, քանի որ Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է, և մենք պատրաստվում ենք պահել մեզ որպես ընտանիքի արժանի, սուվերեն անդամ։

Загружается новость ... "Право"

ՌԴ–ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Սա խնդիր է, որը միշտ քննարկվել և քննարկվում է, և ես հուսով եմ, որ այս հարցով կունենանք լավ և արդյունավետ երկխոսություն ռուս գործընկերների հետ, քանի որ Ռուսաստանում ևս հասկանում են այս հարցի ողջ լրջությունը, և նրանք ևս, կարծում եմ, պատրաստ են երկխոսության այս թեմայի շուրջ։

ՌԴ–ից Հայաստանի անկախության մասին

Կարծում եմ` Հայաստանն անկախ երկիր է, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, այդ թվում` տնտեսական հարցերին, և Հայաստանի տնտեսության զարգացման հարցն այն հարցնէ, որը պետք է լուծենք։

Վստահ եմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ցանկացած այլ երկիր չի խոչընդոտում հայկական տնտեսության զարգացմանը։ Դա մեր գործն է։ Եթե մենք խնդիրներ ունենք այս ոլորտում, ապա դրանք մենք ենք ստեղծել։

Շատերը հիմա արևմտյան մամուլում ներկայացնում են ինձ որպես արևմտամետ քաղաքական գործիչ։ Ես բազմիցս ասել եմ, որ արևմտամետ չեմ, ոչ էլ ռուսամետ կամ ամերիկամետ, ես հայամետ քաղաքական գործիչ եմ, և դա իմ դիրքորոշման իրական գնահատականն է։

Ինչ վերաբերում է ԵՏՄ–ին, այո, ես դեմ էի, որպեսզի ՀՀ–ն մուտք գործի, սակայն Հայաստանն այժմ ԵվրԱզԷՍ–ի անդամ է, և դա փաստ է։ Եվ ցանկացած քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի այդ գործոնի հետ։

Ես միշտ ասել եմ, որ աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շարժումները շատ–շատ անխելամիտ են` հատկապես հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային իրադրությունը։

Ռուս պատգամավորների հետ հանդիպման տպավորությունների մասին

Ռուսաստանը երբեք չի միջամտել և չի միջամտի Հայաստանի ներքին գործերին։ Այո, իհարկե, մենք շատ ենք քննարկելու հայ–ռուսական հարաբերությունների օրակարգը ԵվրԱզԷՍ–ի, ՀԱՊԿ–ի շրջանակներում և այլն, դա կլինի կառուցողական երկխոսություն։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել առաջընթացի Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Ռուս գործընկերներին ասել եմ, որ չեմ կարծում, որ այստեղ խնդիրներ չկան, այդ խնդիրները մենք կքննարկենք։ Ասում եմ, որ չի լինի շրջադարձ։

Այս գործընթացը, մեր շարժումը մաքուր ներհայկական գործընթաց է, այստեղ ներքաշված չէ ոչ մի արտաքին ուժ, և դա ես բոլորին երաշխավորում եմ։ Եվ դա պարզապես ակնհայտ է, չնկատել պարզապես չի կարելի։

Загружается новость ... "Лево"

Այլ երկրների դեսպանների հետ շփման մասին

Ես շփվել եմ ՀՀ–ում և ԵՄ, և ԱՄՆ դեսպանների հետ, և ունեցել ենք կառուցողական երկխոսություն։ Նրանց դիրքորոշումը նույնն է, ինչ ՌԴ–ինը. ոչ ոք չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։

Վարչապետի առաջիկա ընտրությունների մասին

Հույս ունեմ, որ Հայաստանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում կընտրի ժողովրդի թեկնածուին:

Հանդիպում եմ ունեցել Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարի հետ, վաղը, ամենայն հավանականությամբ, կհանդիպեմ ամբողջ հանրապետական խմբակցության կամ ներկայացուցիչների հետ, և այն ժամանակ կերևա: Ամեն դեպքում, ասում են, որ եթե լինի այնպիսի իրավիճակ, որ մյուս խմբակցություններն առաջադրեն իմ թեկնածությունը, նրանք իմ ընտրվելուն չեն խոչընդոտի:

Կարծում եմ, որ իշխող կուսակցությունը որոշել է իր թեկնածուին չառաջադրել, քանի որ բոլորին հասկանալի է Հայաստանի քաղաքական իրավիճակը:

Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի բոլոր համայնքների բնակիչների ավելի քան 90 տոկոսը սատարում են մեր շարժմանը, և կարծում եմ, որ հանրապետական քաղաքական ուժերը պարզապես իրատեսորեն գնահատել են քաղաքական ներկայիս իրավիճակը Հայաստանում:

Ի՞նչ կլինի, եթե թեկնածուն չանցնի

Հարցը թեկնածությունը չէ, այլ հետևյալը` թե մենք ցանկանում ենք արդյոք լուծել ճգնաժամը, թե ոչ: Եթե ճգնաժամը չլուծվի, այն խորանալու է` դա է խնդիրը: Իսկ ճգնաժամը լուծելու միակ ուղին վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուին ընտրելն է:

Եթե դա տեղի չունենա, շարունակվելու են խաղաղ բողոքների նույն գործողությունները:

Լեռնային Ղարաբաղի մասին

Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի խաղաղ երկխոսության ուղիով: Դուք գիտեք, որ Ադրբեջանը երկար տարիներ իրեն ագրեսիվ է պահում, և դա բացասական ֆոն է ստեղծում: Երբ ամեն օր Ադրբեջանից լսում ենք, թե «մենք պատչաստվում ենք պատերազմ սկսել Հայաստանի դեմ, մենք պատրաստվում ենք նվաճել Երևանը», ի՞նչ կառուցողական երկխոսության մասին կարող է խոսք լինել այդպիսի մթնոլորտում:

Այժմ տպավորություն է, թե Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապիտուլյացիան է: Դա աբսուրդ է, ապակառուցողական է: Կարծում եմ, որ առաջինը, ինչ պետք է անել` ստեղծել երկխոսության, բանակցությունների համապատասխան մթնոլորտ: Մենք կարծում ենք, որ դա պետք է անել անպայման: Եվ Հայաստանը, և միջազգային հանրությունը հետևություններ պետք է անեն սրանից, երբ նրանց միակ նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, և ուրիշ ոչինչ նրանք լսել չեն ցանկանում:

Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարություններում խոսում է Երևան մտնելու մասին:

Հայաստանը միշտ կողմ է եղել երկխոսության, և Հայաստանի բոլոր իշխանությունները համարել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով, և մենք պետք է բացառենք այն հռետորությունը, որից կարելի է հետևություն անել, թե ինչ-որ մեկը պատրաստվում է այն լուծել ուժի միջոցով:

Այսպիսի բան չպետք է լինի: Չէ՞ որ սա 21-րդ դարն է, և մենք քաղաքակիրթ երկրներ ենք, գոնե Հայաստանը: Հուսամ` դուք դա տեսաք վերջին 20 օրերի ընթացքում:

Բայց դա չի նշանակում, որ քաղաքակրթվածությունը պետք է մեկնաբանել որպես թուլություն: Եթե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սադրանքներ լինեն, ապա մենք մի կողմ կդնենք մեր ներքաղաքական հարցերը և կզբաղվենք մեր հայրենիքի պաշտպանությամբ:

Նախագահական իշխանակարգի մասին

Սա իշխանավարման ձևի մասին չէ, այլ էության և բովանդակության մասին է: Միշտ էլ կարելի է վիճել, թե որ մեքենան է ավելի լավը` BMW-ն, թե Mercedes-ը, բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչ կանոններով ենք վարելու մեքենան, որովհետև երկու մեքենաներն էլ լավն են:

Ինձ համար սրանք ձևի հարցեր չեն, այլ բովանդակության հարցեր: Կարելի է իրական ժողովրդավարություն, օրենքի իրական իշխանություն, իրական տնտեսություն ունենալ, որը զարգանում է այս կամ այն ձևով: Գլխավորը բովանդակությունն է:

Մի կարևոր ռազմավարական հարց ունենք` եթե հասնենք նրան, որ Հայաստանում իրապես ազատ ընտրություններ լինեն – ահա սա է հարցի էությունը:

Օրենքի իրական իշխանություն` սա է հարցի էությունը: Մարդկանց համար ի՞նչ տարբերություն, թե ինձ ձևի մեջ իրենք հավասար հնարավորություններ կունենան` նախագահական, թե խորհրդարանական: Գերմանիան, օրինակ, խորհրդարանական երկիր է, Ֆրանսիան` նախագահական:

Ի՞նչ կլինի ընտրվելու դեպքում

Ես անպայման կապահովեմ ազատ ընտրություններ, հենց այդ պատճառով էլ փորձում ենք հասնել այդ նպատակին, որ լինի վարչապետի պաշտոնում վարչապետի նշանակումը և ընտրությունը:

Դա միակ երաշխիքն է, որը կարող է դրական փոփոխություններ ապահովել: Ակնհայտ է, որ հայերի 90 տոկոսը մեր շարժմանն է սատարում, և ցանկացած այլ ընտրված վարչապետ չի ունենա ժողովրդի աջակցությունը:

Բողոքի ակցիաների ժամանակ հնարավոր բախումների մասին

Եթե իմ օգտին չքվեարկեն, դա որևէ կերպ չի սպառնա երկրի անվտանգությանը, որովհետև երբ ժողովրդի ոգին ու միասնականությունն այնքան բարձր մակարդակում են, դա կարող է ծառայել միայն ի բարօրություն:

Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Խաղաղ գործընթացը շատ բարձր մակարդակում է, և պետք է սպասել ոչ մի բախման, բախումներ չեն լինի:

Ես դեմ եմ կոռուպցիային, անօրինականությանը, «բեսպրեդելին», և ես վստահ եմ, որ մենք այդ հարցերը լուծելու ենք:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ