Պարզվում են կապիտան Շիրազ Սահակյանի վիրավորումներ ստանալու հանգամանքները
12:52
05 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Շիրազ Սահակյանի վիրավորումներ ստանալու հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալներով, 2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգայինգումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Սահակյանը, զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ, ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ և տեղափոխվել Բերդի զինհոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: -0-
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ