«Օսետրինա կրտսեր» հայազգի օրենքով գողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

18.02.2017, 16:25
Մոսկվայի շրջանային դատարանը օրենքով գող  Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա կրտսեր» կեղծանունով, դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
 «Օսետրինա կրտսեր» հայազգի օրենքով գողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի շրջանային դատարանը օրենքով գող Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա կրտսեր» կեղծանունով, դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

Նա մեղավոր է ճանաչվել շորթման մասին գործով։

«Օսետրինա կրտսերից» բացի, դատապարտյալների աթոռին է հայտնվել է նաև նրա հանցակից Արթուր Բաղդասարյանը, ում ևս մեղավոր են ճանաչել և դատապարտել 8 տարվա ազատազրկման, գրում է Life-ը։

Ըստ ոստիկանության, Բաղդասարյանն ու Ասատրյանը տղամարդուց շորթել են 1,2 մլն դոլար։ Ավելին, նրանք սպառնացել են, որ հաշվեհարդար կտեսնեն և անգամ վառել են Մերձմոսկվայում գտնվող տունը։–0–