441.06
4.43
403.38
+2
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվան Երևանին չի արտահանձնի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին

17:50
31 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան ստացել է Երևանի պաշտոնական հարցումը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությանին արտահանձնելու մասին, ով գտնվում է ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման մեջ` 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով իր աղբյուրին։

«Ռուսաստանի իրավապահ մարմինները հարցում են ստացել` Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Հարությունյանի արտահանձման վերաբերյալ, հիմա այդ հարցումը գտնվում է քննարկման փուլում», – ասել է գործակալության զրուցակիցը։

«Նախնական որոշում է կայացված, որ հարցումը կմերժվի, քանի որ հայտնի է, որ Միքայել Հարությանը 2002 թ.–ից ունի ռուսական անձնագիր», – հայտարարել է աղբյուրը` հիշեցնելով, որ ըստ ՌԴ Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում օտար պետություններին` այդ թվում քրեական պատասխանատվության ենթարկվելու համար։

Загружается новость ... "Лево"

Աղբյուրը չհայտնեց Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների նամակագրության մանրամասները` նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնակայանի մասով։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ Հարությունյանը գտնվում է միջպետական հետախուզման մեջ։

«Մենք դեռ անհրաժեշտություն չենք տեսնում միջազգային հետախուզման մեջ։ Նրա գտնվելու վայրը նույնպես դեռ հայտնի չէ», – ասել էր նա լրագրողներին օգոստոսին 21–ին։

Ըստ նրա, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր` Լևոնի, նրա զարմիկ Անի Սարգսյանի ու Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում դեռ այս տարվա հուլիսին։

Պաշտպանության նախկին նախարարի կինը հայտնել էր լրագողներին, որ Հարությունյանը գտնվում է Մոսկվայում։ Ըստ հայկական ԶԼՄ–ների, նախկին նախագահի եղբայրը ու վերջինիս դուստրը նույնպես գտնվում են Ռուսաստանում։

Ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ի լույս գիշերը որոշում է կայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել «Մարտի 1»–ի գործով։ Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ 

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ