412.9
5.07
388.28
+9
Եղանակը Երևանում
Հայ

Քըրքորյանի կտակի մեջ ո՛չ «իշխանություն» բառը կա, ո՛չ «Հայաստան» բառը. Հարութ Սասունյան

18:59
02 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանն իր կտակում ոչ մի ցենտ չի թողել իր պատմական հայրենիքին, գրում է «Առավոտը»` հղում անելով 168.am-ին։

«Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆոռնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանի խոսքով` կեղծիք են շրջանառվող լուրերն այն մասին, թե Քըրքորյանը 200 մլն դոլար է կտակել Հայաստանին և պայման դրել, որ այդ գումարի հետ ՀՀ իշխանությունները պետք է որևէ առնչություն չունենան։

Քըրք Քըրքորյանի ժառանգությունը կբաշխվի առանց ՀՀ իշխանությունների միջամտության>>

«Այդ բոլորը կեղծիք է, ոչ մի նման նշում չկա Քըրքորյանի կտակի մեջ, մարդիկ պարզապես երևակայական խոսքեր են ասում, հնարում են, որը շատ ցավալի է ինձ համար: Այդ մարդիկ երբեք կտակը չեն տեսել և «հավաստի աղբյուրներ» են նշում, բայց եթե հավաստի լիներ, կտակը կտեսնեին և այդպիսի սուտ բաներ չէին ասի: Կտակի մեջ ո՛չ «իշխանություն» բառը կա, ո՛չ Հայաստան, ո՛չ տվեք կամ մի տվեք արտահայտությունը… լրիվ կեղծիք է։ Քըրքորյանն իր կյանքում երբեք չի զբաղվել մանրամասներով, ինքը միշտ տվել է ընդհանուր ուղղություն և իր աշխատողները, օգնականներն են գործադրում իր կտակը», – ասել է Սասունյանը։

Նրա խոսքով` Քըրքորյանը կտակել է, որ իր ամբողջ հարստությունը տալու է բարեսիրությանը՝ առանց մանրամասնելու, թե ո՞ր կազմակերպություններին, որտե՞ղ, հայկակա՞ն, թե՞ օտար կազմակերպություններին։

«Կտակին պատասխանատու կա, որը մոտ 50 տարի նրա հետ աշխատել է և շատ լավ է իմանում Քըրքորյանի մոտեցումները, նախասիրությունները և պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքի ընթացքում գումարներ է նվիրաբերել թե´ հայկական և թե´ օտարազգի ծրագրերի, և ես կասկած չունեմ, որ մահից հետո էլ իր փափագը նույնն է, որ իր հարստությունը գնա հայկական և ոչ հայկական բարեսիրական ծրագրերի», – ավելացրել է Սասունյանը։ 

«Օսկար 2016»-ի մասնակցները հարգանքի տուրք են մատուցել Քըրք Քըրքորյանի հիշատակին>>

Ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քրքորյանը կյանքից հեռացել է 2015 թվականի հունիսի 16-ին, Լոս Անջելոսում: «Ֆորբս» ամսագրի համաձայն, Քրքորյանի ընդհանուր կարողությունը 2015 թվականի տվյալներով գնահատվել է 4,2 միլիարդ դոլար:

Նա հայտնի էր որպես Լաս Վեգասի հիմնական գործարար դեմք:  1968 թվականից Քրքորյանը սկսել է զբաղվել կինոբիզնեսով և հաջորդ տարի դարձել Metro Goldwyn Mayer (MGM) տնօրեն, որին հետագայում նա ավելացրել է  United Artists-ը (1976), Columbia Pictures-ը (1980) և 20th Century Fox-ը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով