«Օսկար 2016»-ի մասնակցները հարգանքի տուրք են մատուցել Քըրք Քրքորյանի հիշատակին

29.02.2016, 14:51
«Օսկար 2016» հանդիսության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել ամերիկահայ հայտնի գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի հիշատակին, հաղորդում է Oscar.go.com-ն:
«Օսկար 2016»-ի մասնակցները հարգանքի տուրք են մատուցել Քըրք Քրքորյանի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Օսկար 2016» հանդիսության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել ամերիկահայ հայտնի գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի հիշատակին, հաղորդում է Oscar.go.com-ն:

Նախօրեին Լոս Անջելոսում կայացած «Օսկար»-ի 88-րդ հանդիսության ժամանակ մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել անցած մեկ տարվա ընթացքում կյանքից հեռացած բազմաթիվ տաղանդավոր մարդկանց, որոնք իրենց հետքն են թողել արվեստում և մարդկանց սրտերում: Որպես նրանց հիշատակման տուրք հուզիչ խոսքեր են հնչել:    

Ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քրքորյանը կյանքից հեռացել է 2015 թվականի հունիսի 16-ին, Լոս Անջելոսում: «Ֆորբս» ամսագրի համաձայն, Քրքորյանի ընդհանուր կարողությունը 2015 թվականի տվյալներով գնահատվել է 4,2 միլիարդ դոլար:

Նա հայտնի էր որպես  Լաս Վեգասի հիմնական գործարար դեմք:  1968 թվականից Քրքորյանը սկսել է զբաղվել կինոբիզնեսով և հաջորդ տարի դարձել Metro Goldwyn Mayer (MGM) տնօրեն, որին հետագայում նա ավելացրել է  United Artists-ը (1976), Columbia Pictures-ը (1980) և 20th Century Fox-ը:

2004 թվականին արժանացել է Հայաստանի Ազգային հերոս կոչմանը և արժանացել «Հայրենիք» շքանշանին:-0-