Snoop Dogg–ի համերգը, հնարավոր է, կայանա, օգոստոսին․ նախարար
05.06.2024,
13:34
Ժամկետների երեք տարբերակ պետք է առաջարկվի

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ անցյալ տարի սեպտեմբերի 23-ին նախատեսված ռեփեր Snoop Dogg–ի համերգը հետաձգվել է բոլորին հայտնի պատճառներով (Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիա, խմբ․)։
«Այս տարվա ընթացքում սպասում ենք կազմակերպության կողմից առաջարկների։ Ժամկետների երեք տարբերակ պետք է առաջարկվի, ընտրենք ամենանպատակահարմար ժամկետն այն կազմակերպելու համար: Hամերգը կլինի այն պայմանավորվածությունների շրջանակում, որ եղել է, ոչ մի լրացուցիչ բան չի պլանավորվում», – ասաց Անդրեասյանը։
Անդրեասյանը նշեց, որ սպասում են ամսաթվերին։
«Կարծեք հնարավոր է օգոստոսին լինի։ Սպասում ենք գրավոր առաջակի, որպեսզի կարողանանք հայտարարել», – ասաց Անդրեասյանը։