Կոռնիձոր գյուղում արկ է հայտնաբերվել

12.04.2017, 13:41
Այսօր Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի տներից մեկի հարակից տարածքում արկ է հայտնաբերվել։
Կոռնիձոր գյուղում արկ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի տներից մեկի հարակից տարածքում արկ է հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ապրիլի 12-ին, ժամը 12:13-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի 3-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից տարածքում հայտնաբերվել է արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–