Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել մի պայմանով

28.09.2016, 11:08
Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել մի պայմանով:
Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել մի պայմանով
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել այն պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ, գրում է «Ժամանակը»։

Ըստ թերթի` Հրաչ Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով։ Ուշագրավ է, որ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ոչ մի գնահատանքի չարժանացավ։

Ըստ տեղեկությունների՝ 2015թ. փետրվար ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո նախարարի պաշտոնը թողնելուց հետո էլ Հրաչ Ռոստոմյանը շարունակել է համակարգել սպորտի նախարարության աշխատանքները։

Նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանը նշանակվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այդ պաշտոնում նշանակվել էր 2012 թ. հունիսի 16– ին և պաշտոնավարել մինչև 2014 թ. մայիսը, գրում է թերթը։–0–