414.33
4.75
386.75
-273
Եղանակը Երևանում
Հայ

Հեպատիտ Ց-ով հիվանդները կարող են ցուցակագրվել բուժման ծրագրում ընդգրկվելու համար

18:23
05 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերության ծրագիրը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվում ժամանակակից «Սովալդի» դեղ, որով հեպատիտ Ց-ով հազար հիվանդ բուժում կստանա, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը նշում է, որ հեպատիտ Ց-ի դեմ պայքարը հանրային առողջապահական լուրջ խնդիր է։ Այն խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը հիվանդների բուժումն է։ Իսկ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան ներմուծվում է դրա օրիգինալը։ Արտերկրում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 50-60 հազար ԱՄՆ դոլարի։

«Միաժամանակ, հայտնում ենք որ ծրագրի շրջանակում բուժման համար անհրաժեշտ է մինչև բուժման սկսելը, ընթացքում և բուժման ավարտից հետո իրականացնել մի շարք հետազոտություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նաև նշում են, որ նվիրատվությամբ ստացված դեղը, ըստ ցուցումների, պետք է համակցվի հավելյալ 1 կամ 2 դեղով։

Առողջապահության նախարարությունը սկսել է մշակել ծրագրի իրականացման միջոցառումներ, այդ թվում` հեպատիտ Ց-ով հիվանդ քաղաքացիների ցուցակագրում։

Առաջնահերթ կսկսվի այն քաղաքացիների բուժումը, որոնց մոտ լաբորատոր հետազոտություններով արդեն իսկ հաստատվել է հեպատիտ Ց ախտորոշումը կամ պատրաստ են իրենց միջոցներով վճարելու սույն հետազոտությունների համար։

Ծրագրի շրջանակում առաջնահերթ կընդգրկվեն նաև այն քաղաքացիները, ովքեր պատրաստ կլինեն վճարելու հավելյալ դեղերի արժեքը։

«Բոլոր հիվանդներին, ովքեր որպես հեպատիտ Ց-ով հիվանդ հաշվառված չեն իրենց պոլիկլինիկայում կամ այլ բժշկական հաստատությունում, առաջարկում ենք մինչև մայիսի 15-ը ցուցակագրվել` ամեն օր, ներառյալ` տոներին, ժամը 9-18-ը զանգահարելով 010-65-51-62 հեռախոսահամարով», – նշում է գերատեսչությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել