Հայտնաբերվել է Շամիրամ գյուղում 4 մարդկանց սպանության մեջ մեղադրվողը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.08.2017, 12:31
Հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը
Հայտնաբերվել է Շամիրամ գյուղում 4 մարդկանց սպանության մեջ մեղադրվողը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է  օգոստոսի 1-ին  Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան սգո սրահում մի քանի մարդկանց սպանության մեջ մեղադրվողը։ Այս մասին  Facebook–ի իր էջում հայտնել է Հայաստանի ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

Загружается новость ... "Право"

«Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզում հայտնաբերվեց օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը»,– գրել է նա:

2017թ. օգոստոսի 1-ին ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ Թ. Քալաշյանը գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել իր ազգականի հետ՝ վերջինիս բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել է վիճաբանության:  Այնուհետև՝ Թ. Քալաշյանը, իմանալով, որ ազգականը և վերջինիս բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է նշված վայր, մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ է արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով 4 անձ մահացել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  

Այնուհետև Քալաշյանը դիմել էր փախուստի: 

Թ. Քալաշյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: -0-