Հայաստանը ներառվել է «ամենավթարային» երկրների եռյակում մահվան ելքով ՃՏՊ–ների թվով

21.08.2017, 13:21
Հայաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել ՃՏՊ–ների հետևանքով մահացության թվով։
Հայաստանը ներառվել է «ամենավթարային» երկրների եռյակում մահվան ելքով ՃՏՊ–ների թվով
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել ՃՏՊ–ների հետևանքով մահացության թվով։ Այս մասին հաղորդում է Corestone վերլուծական ընկերությունը։

2015 թ.–ին, երբ անցկացվել է ուսումնասիրությունը, Հայաստանի մեկ միլիոն մարդու հաշվարկով ՃՏՊ–ներից զոհերի թիվը կազմել է 114,7։

Загружается новость ... "Лево"

Ընդհանուր առմամբ, Հայաստանը վարկանիշի առաջին տասնյակի հետ միասին ներառվել է այն երկրների շարքում, որտեղ քաղաքներում միջին արագությունը գերազանցում է 50կմ/ժ–ն կամ սահմանափակված չէ օրենսդրությամբ։

Վարկանիշի առաջատարը Վրաստանն է, որտեղ մեկ միլիոն բնակչի հաշվարկով ՃՏՊ–ներից զոհերի թիվը կազմել է 163,6, երկրորդ տեղում Ռուսաստանն է` 160,4։

Հայաստանն «ամենավթարային» երկրների հնգյակում առաջ է անցել Հնդկաստանից (111,5) և ԱՄՆ–ից (109,5)։ Տասնյակը եզրափակում են Բուլղարիան (98,6), Թուրքիան (95,7), Լատվիան (94,5), Ալբանիան (93,5), Ուկրաինան (93)։

Երկրների եռյակը, որտեղ գրանցվել են նվազագույն թվով զոհեր, ունի հետևյալ տեսքը` Նորվեգիա (22,5), Մալթա (25,5), Շվեդիա (26,4)։

Առավել «անվտանգ» երկրների թվում են նաև Մեծ Բրիտանիան (27,7), Շվեյցարիան (30,5), Իռլանդիան (35,8), Իսպանիան (36,4), Նիդեռլանդները (36,7), Ճապոնիան (38,3) և Իսրայելը (38,4)։–0–