Հայաստանում թանկացումների նոր ալիք է սպասվում

21.11.2018, 10:51
Թանկացումների նոր ալիք է սպասվում Հայաստանում։
Հայաստանում թանկացումների նոր ալիք է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում, սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, գրում է «Ժողովուրդը»։

Օրաթերթը նշում է, որ ակցիզային հարկը, դրա հե­տևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից: Հի­մա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի:

«Սա, ի դեպ, նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է»,– նշվում է հոդվածում։

Загружается новость ... "Лево"

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավոր­ված է նաև ԵԱՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյու­թեր պարունակող արտադրատեսակներից:

«Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկ­ման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, Ֆինանսների նախարարությունը նախատեսում է 2019 թվականի հուլի­սի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»,-գրում է թերթը:–0–