Հայաստանի բնակչության միայն 51%–ը բարձրագույն կրթություն ունի. նախարար

03.07.2017, 14:37
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փարատել է երկրում բարձրագույ ն կրթության տարածվածության վերաբերյալ առասպելը:
Հայաստանի բնակչության միայն 51%–ը բարձրագույն կրթություն ունի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փարատել է երկրում բարձրագույ ն կրթության տարածվածության վերաբերյալ առասպելը, մասնավորապես այն մասին, որ գրեթե բոլորը փորձում են իրենց երեխաների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տալ:

«Հայտարարությունը, թե Հայաստանում բոլորը բարձրագույն կրթություն ունեն, իրականությունից բավական հեռու է»,- երկուշաբթի 2016 թ-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում ասաց նախարարը:

Նրա խոսքով, Հայաստանի բնակչության գրեթե 35 տոկոս անապահով խավից միայն 5-6 տոկոսն է ներկայացված բարձրագույն ուսումնական համակարգում:

Загружается новость ... "Лево"

«Տեսակետը, թե Հայաստանում բոլորը բարձրագույն կրթույթուն ունեն, ճիշտ չէ: Այսօր բնակչության միայն 51 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, այն դեպքում, որ միջին եվրոպական չափանիշը 60-65 տոկոսն է»,-ասաց նախարարը:

Բարձրագույն կրթության մակարդակի բարձրացման համար նախարարը կարևորեց բակալավրիատի համակարգի զարգացման անհրաժեշտությունը, ինչին այսօր ուղղված են համակարգի ջանքերը:

Բացի այդ, նախարարը կարծում է, որ հաշվի առնելով ողջ աշխարհում պոլիտեխնիկական կրթության նկատմամբ հետաքրքրության ավելացումը, Հայաստանը պետք է վերականգնի իր ավանդույթները:

«Այսօր մենք պետք է վերականգնենք մեր ավանդույթները և ստեղծենք ինժեներա-տեխնիկական քլաստերներ, ինչին ուղղված է բարձրագույն կրթության համակարգի զարգացման փաթեթը»,-ասաց Մկրտչյանը: -0-