ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ

24.04.2016, 10:44
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այս րոպեներին գտնվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այս րոպեներին գտնվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։

ՀՀ նախագահին ուղեկցում են Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

 - рис.1

ՀՀ նախագահի հետ միասին հուշահամալիր են այցելել նաև հայտնի հոլիվուդյան դերասան և բարերար Ջորջ Քլունին հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաև Aurora Prize–ին առաջադրված անձինք, որոնց ուղեկցում են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

 - рис.2

Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։ 

 - рис.3

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-