ՀՀ և ՌԴ ռազմական հաստատությունների միջև կկնքվի պայմանագիր. ՀՀ ՊՆ
12:43
12 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ և ՌԴ ռազմական հաստատությունների միջև կկնքվի պայմանագիր, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, երեքշաբթի աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության և Ռազմական համալսարանի ներկայացուցիչների պատվիրակությունը:
«Եռօրյա աշատանքային այցի նպատակն է երկկողմ բանակցություններին մասնակցելն ու 2016-2017 թթ.-ի ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԶՈՒ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ