ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»

27.07.2017, 12:55
Ռուսաստանում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ Նովոստի–Արմենիա/. 2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն, այդ շրջանակում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:

Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:-0-