ՀՀ ԱԻՆ–ը տվյալներ է հաղորդում Տուլայի ՃՏՊ–ից տուժածների առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ–ը տվյալներ է հաղորդում է նախօրեին Տուլայի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ–ից տուժածների առողջական վիճակի մասին։
Հունիսի 18–ին ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը,ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել են Ստուպինո, 3-ը Տուլա քաղաքի հիվանդանոց: Պարզվել է նաև, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ:
«Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ.) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Ստուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Գալստյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ժամը 20:50-ին ստացված տեղեկատվության համաձայն` Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վալերիա Ստեփանյանի (1988 թ.), Նորայր Գալստյանի (1979 թ.), Ռոմիկ Նիկողոսյանի (1958 թ.) առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև զոհի անունը, ով ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարն է։–0–