ՀՀ ԱԳՆ–ն հորդորում է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց

07.06.2017, 15:37
ՀՀ ԱԳՆ–ն հորդորում է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց։
ՀՀ ԱԳՆ–ն հորդորում է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն հորդորում է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Facebook–յան պաշտոնական էջում։

«Հորդորում ենք Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ, և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում ԱԳՆ–ն խնդրում է անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: armiranembassy@mfa.am, հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32):

Միաժամանակ ԱԳՆ–ից նշեցին, որ դեսպանությունը հետևում է իրադարձությունների ընթացքին:։

Загружается новость ... "Лево"

Դեսպանատան տվյալներով, այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա:

Իրանի մեջլիսի վրա հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան: Անհայտ անձիք` զինված «Կալաշնիկով» ավտոմատներով, ներխուժել են շենք և կրակ բացել: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նախնական տվյալներով զոհվել է 7 մարդ։

Դրանից անմիջապես հետո հարձակում է տեղի ունեցել Իսլամական Հանրապետության հիմնադիր, իմամ Ռուհոլլա Խոմեինիի դամբարանի վրա, որը գտնվում է Թեհրանի հարավային մասում: Հաղորդվում է կրակոցների և հնչած պայթյունի մասին:

Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, հարձակվողներից մեկը գործարկել է մահապարտի գոտի, նրա երկու հանցակիցներին հաջողվել է ձերբակալել: Այդ հարձակման հետևանքով տուժածների մասին հստակ տեղեկատվություն դեռևս չկա:–0–