Երևանում բողոքի երթի մասնակիցները կոչ են անում նստացույց անել և պահանջում են երկու նախարարի հրաժարականը

16.03.2017, 20:26
Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված բողոքի երթի մասնակիցները կոչ են անում նստացույց անել:
Երևանում բողոքի երթի մասնակիցները կոչ են անում նստացույց անել և պահանջում են երկու նախարարի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված բողոքի երթի մասնակիցները կոչ են անում նստացույց անել:

Այդ մասին հայտարարեց ակտիվիստնետրից Շահեն Հարությունյանը (ծայրահեղական ընդդիմադիր Շանթ Հարությունյանի որդին, խմբ.):

Загружается новость ... "Лево"

«Մենք չենք ցանկանում հացադուր հայտարարել, որովհետև պետք է առողջ մնանք պայքարելու համար: Բայց մենք նստացույց կանենք Ազատության հրապարակում», - ասաց նա` ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ ակցիայի ժամանակ:

Նրա խոսքով, նստացույցի ժամանակ կձևավորվեն հստակ պահանջներ իշխանություևններին, որոնցից մեկը նա բարձրաձայնեց:

«Մենք պահանջում ենք արդարադատության և առողջապահության նախարարությունների նախարարների հրաժարականը», - ասաց Հարությունյանը և կոչ արեց քաղաքացիներին միանալ նստացույցին, ինչպես նաև մարտի 17-ին ժամը 6-ին կայանալիք բողոքի երթին:

Ակցիայի ընթացքում ակտիվիստները պահանջում էին թողնել իրենց մոտենալ Արդարադատության նախարարության շենքի մոտ` այնտեղ սև ժապավենով հաց դնելու նպատակով` ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին:

Ապա մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ: -0-