ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքը քննարկում է ինքաբացարկից հրաժարված պատգամավորներին խմբակցությունից հեռացնելու հարցը, գրում է «Ժամանակ» թերթը:
Ինչպես նշվում է գրառման մեջ, դա արվում է, որպեսզի ԱԺ-ում չհավակնեն որևէ պաշտոնի, այդ թվում` հանձնաժողովներում և խորհրդարանական պատվիրակությունում:
Պարբերականը հայտնում է, որ, ԱԺ նոր կանոնակարգով, խմբակցությունը իրավունք ունի պատգամավորին քվեարկությամբ հեռացնել խմբակցությունից: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում