Արցախում վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի Համբուրգում
27.05.2016,
10:40
Արցախի մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Արման Լազգիյանը բուժում էր ստանում «Էրեբունի» ԲԿ–ում։
Արցախում վիրավորված զինվորի վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան արտերկիր. ԱՆ>>
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ, ով հայտնել է, որ տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:
«Վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–