Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

30.10.2016, 10:40
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով:
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով:

Ինչպես հաղորդում է Հայհիդրոմետը, հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ից աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: 

Երևանում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հոկտեմբերի 30-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +11...+13 աստիճանի սահմանում, գիշերը՝ +5...+7: Հոկտեմբերի 31-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կանխատեսվում է +9...+11, գիշերը` +4...+6։ –0–