438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին

13:24
09 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ տիար Արմեն Սարգսյան, Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ՝ Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում», – նշել է Կաթողիկոսը։

Загружается новость ... "Лево"

«Այսօր երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը հայրենիքին և մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման և լուսավոր ապագայի համար: Ձեր հարուստ կենսափորձը, հայրենիքում ու սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պիտի նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը Նախագահի բարձր պատասխանատվության մեջ», – ասել է Գարեգին Երկրորդը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև երախտագիտություն է հայտնել ՀՀ երրորրդ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ տիար Սերժ Սարգսյանին՝ անցնող տարիներին մեր երկրին ու ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո տիար Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդելու մեր երկիրը՝ դիմագրավելով ներքին ու արտաքին մարտահրավերներ` առաջ ընթանալու և իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարման գործում: Տիրոջ պահպանությունը հայցելով՝ մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատ կյանք և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ»,– նշել է Կաթողիկոսը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն անցկացվեց Ազգային ժողովի` հատուկ գումարված նիստի ժամանակ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

ՀՀ ԱԺ–ն 2018 թ.–ի մարտի 2–ին 90 «կողմ» և 10 «դեմ» ձայներով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու