436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ամանորյա կազուս. Փաշինյանի խորհրդականը Facebook–ից ջնջել է դեկտեմբերի 31–ին վարչապետի նշանակման մասին գրառումը (ՖՈՏՈ)

20:13
02 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի արձակման անմիջապես հաջորդ օրն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից շատ առաջ Հայաստանի քաղաքական դաշտում սկսեցին տեղի ունենալ տարբեր, այդ թվում` կազուսային միջադեպեր։

Այսօր` նոյեմբերի 2–ի ցերեկը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Facebook–յան իր էջում հետաքրքիր բովանդակությամբ գրառում կատարեց։

«Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում», – գրել էր խորհրդականը։

скрин Месроп Аракелян

Սակայն մի քանի ժամ անց այդ գրառումը ջնջվեց Facebook–ից։ Սակայն ինչպես ասվում է ինտերնետային պատվիրաններից մեկում. «ինտերնետում մեկ անգամ հայտնվածը մնում է այնտեղ ընդմիշտ»։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, ցանկանալով պարզաբանել իրավիճակը, փորձեց կապ հաստատել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանի հետ, սակայն նրա հեռախոսը մշտապես «անջատված էր կամ անհասանելի»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն իր հերթին տեղեկացրեց, որ վարչապետի նշանակման հարցը ԿԸՀ–ի իրավասությունների մեջ չէ, իսկ առաջին նիստի անցկացման հստակ ամսաթիվը հիմա դժվար է նշել, քանի որ հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում  ներկայացվեն բողոքարկումներ Սահմանադրական դատարան։

Նման հեռանկարի պարագայում անհնար է դառնում կանխատեսել նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ամսաթիվը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ