ԱԺ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը. «Քաղաքացիական դիտորդ»
03.04.2017,
15:33
«Քաղաքացիական դիտորդ» անկախ դիտորդական նախաձեռնության անդամները կասկածի տակ են դրել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ԱԺ ընտրությունների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական դիտորդ» անկախ դիտորդական նախաձեռնության անդամները կասկածի տակ են դրել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ԱԺ ընտրությունների ժամանակ։
«Նոր ընտրական կարգը չվերականգնեց հասարակության վստահությունն ընտրությունների նկատմամբ։ «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահոգություն և կասկած է արտահայտում այն հարցի շուրջ, որ այս ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը», – երկուշաբթի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։
«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանն իր հերթին ավելացրեց, որ անկախ դիտորդները քվեարկության օրը գրանցել են 2 հազար 131 խախտում, որից նախնական ստուգվել է 1234 հաղորդում։
««Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները դիտորդական առաքելություն են իրականացրել ավելի քան 1,5 հազար ընտրատեղամասերում, որոնցից 544–ում արձանագրվել են խախտումներ», – ասաց Այվազյանը։
Նրա խոսքով, ամենից շատ խախտումներ են գրանցվել անմիջապես քվեարկության ընթացքում, այսինքն 08։00–ից մինչև 20։00–ն։ Նա նշեց, որ դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանն ու ընտրողներին ուղեկցելու իրավունքի չարաշահմանը, մնացած խախտումները պայմանավորված են տեխնիկական խափանումներով և ընտրատեղամասերում մարդկանց կուտակումներով։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։
Բոլոր 2009 ընտրատեղամասերի տվյալների մշակումից հետո ԿԸՀ–ի ներկայացրած նախնական տվյալներով, իշխող ՀՀԿ–ն հավաքում է ձայների 49,12 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը` 27,32 տոկոսը, «Ելք» դաշինքը` 7,77 տոկոսը, ՀՅԴ–ն` 6,57 տոկոսը։–0–