ԱԺ խոսնակը պատգամավորներին առաջարկել է չլքել երկիրը

09.06.2017, 17:44
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոանը պատգամավորներին կոչ է արել արձակուրդների նախաշեմին իրենց գործերը կազմակերպեն Հայաստանում:  
ԱԺ խոսնակը պատգամավորներին առաջարկել է չլքել երկիրը
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոանը պատգամավորներին կոչ է արել արձակուրդների նախաշեմին իրենց գործերը կազմակերպեն Հայաստանում:

Հայասատանի խորհրդարանն ուրբաթ ավարտեց արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է հակակոռուպցիոն փաստաթղթերի փաթեթ, 2017-2022 թթ.-ի մասնավորացման ծրագիրը, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր:

Սակայն սա վերջին արտահերթ նիստը չէ, խորհրդարանականները մինչև արձակուրդ գնալը պետք է հավաքվեն արտահերթ նիստի` կառավարության ծրագրի քննարկման համար:

Загружается новость ... "Право"

Ես կարծում եմ, որ մենք կառավարության ծրագրի քննարկումը կանցկացնենք ամռանը մինչև արձակուրդների ժամանակաշրջանը, ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, դրա համար ուշադիր եղեք և աշխատեք ձեր բոլոր գործերը կազմակերպել Հայաստանի տարածքում»,- ասաց Բաբլոյանը:

Խորհրդարանական ընտրությունները կայացել են ապրիլի 2-ին։ 6-րդ գումարման Ազգային ժողով են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն: Պատգամավորներն առաջին նիստն են անցկացրել, ինչից հետո գարնանային նստաշրջանը պաշտոնապես փակվել է: Դրանից հետո պատգամավորները կառավարության առաջարկով մի քանի անգամ հավաքվել են արտահերթ նիստերի:–0–