Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 77 նոր դեպք, 70 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է

22.06.2021, 11:19
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 77 նոր դեպք, 70 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 77 նոր դեպք, 70 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224330 դեպք, որոնցից 216182-ն` առողջացած, 4502-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1156409 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 3778 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք: Ունենք 70 առողջացած և 3 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1096 է:–0–