Պարբերական հիվանդություն
Հատուկ նախագծի նկարագրություն Պարբերական հիվանդությունը, որը հաճախ անվանում են ընտանեկան միջերկրածովյան տենդ, համեմատաբար հազվադեպ հանդիպող, ժառանգական, գենետիկորեն պայմանավորված հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է հայերի, հրեաների, արաբների և շատ հազվադեպ դեպքերում` այլ ազգության ներկայացուցիչների մոտ։ Հիվանդության ախտորոշման հիմնական բարդությունն այն է, որ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում և չունի սպեցիֆիկ ախտանիշներ։ Որտե՞ղ է իրականությունը, իսկ որտե՞ղ`մտացածինը, կպատմենք Պարբերական հիվանդություն. ժամանակին հայտնաբերել և ճիշտ բուժել» խորագրով հատուկ նախագծում։
Նախագծի շրջանակում կներկայացվեն հիվանդության մասին փորձագիտական տեղեկատվություն, հարցազրույցներ բժիշկների, հիվանդների հետ, կներկայացվի նաև հասարակության կարծիքն այս թեմայով։ Սա շատ կարևոր թեմա է, քանի որ ոչ բոլոր հիվանդները գիտեն, որ ժամանակին չբուժելու և սխալ բուժման դեպքում պարբերական հիվանդությունը կարող է հանգեցնել բարդությունների (ամիլոիդոզի և անգամ երիկամների կորստի), իսկ հետո` մահվան։ Կարևոր է նաև իմանալ, որ գրեթե բոլոր հիվանդների մոտ կարելի է հասնել կայուն բարելավման և անգամ հիվանդության ռեմիսիայի ճիշտ դեղամիջոցներ ընդունելու և բորբոքման ախտանիշներին հետևելու դեպքում։ Եկեք միասին պայքարենք հիվանդության դեմ։

Նյութը մշակվել է «Նովարտիս Ֆարմա» ՍՊԸ–ի աջակցությամբ` հիվանդության մասին պացիենտների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Նյութում ներկայացված տեղեկատվությունը չի փոխարինում Առողջապահության մասնագետի խորհրդակցությունը։ Դիմեք բուժող բժշկին։
Հարությունյան Վ.Մ., Հակոբյան Գ.Ս. Պարբերական հիվանդություն (էթիոպաթոգենետիկ և կլինիկական ասպեկտներ).Մ, ՄԻԱ, 2000
*Օգտագործված լուսանկարներում պատկերված չեն իրական պացիենտներ