ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։
«Անչափ ուրախ եմ հաղթանակի և այս մրցաշրջանում խփած առաջին գոլիս համար», – գրել է Մխիթարյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկար։
Նշենք, որ նախօրեին կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումն
ավարտվել է ՄՅՈւ–ի հաղթանակով` 4։0։
Մանկունիացիները բացեցին հաշիվը 4-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Անտոնիո Վալենսիան: 83-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց Լուկակուի փոխանցումից հետո: Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ աչքի ընկավ նաև Լուկակուն:
Եվ արդեն ավելացված ժամանակում 11 մետրանոց հարվածով դարպասը գրավեց Անտոնի Մարսյալը: Մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» կիսում է առաջին տեղը «Մանչեսթեր Սիթիի» հետ (13-ական միավոր): «Էվերթոնը» 18-րդ տեղում է 4 միավորով: -0-