419.49
4.25
387.52
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)

16:16
16 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ էր ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը և նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Չուշացավ նաև հիվանդանոցից ահազանգը։ Շտապօգնության խումբը գանգուղեղային վնասվածքով և կտրած-ծակած վերքերով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի տղամարդու։

Տուժածը հիվանդանոցում ներկայացել էր ուրիշ անուն ազգանունով։ Սակայն իրավապահների հմուտ աշխատանքի շնորհիվ երիտասարդի ինքնությունը պարզվեց։

Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համադրելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ պարզեցին, որ տուժողը դեռևս ինքնությունը չպարզված մի քաղաքացու հետ գնացել էր Արաբկիր վարչական շրջանի ռեստորաններից մեկը՝ 42-ամյա տղամարդու հետ պարզաբանումների։ Նա էլ համաձայնության չգալով՝ տուժողի և նրա հետ եկած ընկերոջ հետ դուրս է գալիս առանձնասենյակից, զանգահարում ազգականներին ու ընկերներին, որպեսզի գան հաշվեհարդար տեսնելու։ Ժամը 18.45-ին նրանք եկել են ռեստորան, որտեղ վիճաբանություն է սկսվել։

Տղամարդիկ դուրս են եկել ռեստորանի բակ, որտեղ 42-ամյա տղամարդն ու ընկերները կռփազենքով և ոտքերով հարվածներ են հասցրել տուժողին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ 26-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրան։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է 42-ամյա տղամարդու ընկերների և ազգականների ինքնությունը։

Վեճի մասնակիցներից 32-ամյա երիտասարդը Արարատի մարզի Այնթապ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ փետրվարի 10-ին դանակահարողը և վեճի 26-ամյա մի մասնակից ինքնակամ ներկայացել են բաժին, ապա ձերբակալվել և տեղափոխվել են քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:41
15 Մայիսի 2024
Կոտայքում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նրա ուղղությամբ պահել դանակ ու նռնականման իր և ստիպել մերկանալ, ապա սեռական հարաբերություն է ունեցել
Կոտայքում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նրա ուղղությամբ պահել դանակ ու նռնականման իր և ստիպել մերկանալ
10:55
15 Մայիսի 2024
Հրազդանում մոտ 350 տոննա ջուր է հեռացվել ավտոկայանատեղիից և սննդի կետից (ՖՈՏՈ)
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել են ավտոկայանատեղին ու սննդի կետը․ ՖՈՏՈ
12:02
14 Մայիսի 2024
Քաղաքացին ընկել է Օպերայի հետնամասում գտնվող փոսի մեջ․ նրան հոսպիտալացրել են
Փրկարարները նկուղից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացուն, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
14:15
13 Մայիսի 2024
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ նրա ծառայակիցը կալանավորվել է
Զինծառայողը վերցրել է մեկ այլ զինծառայողի ինքնաձիգն ու կրակել զինծառայող Նարեկ Նազարյանի գլխին
12:47
13 Մայիսի 2024
Վայոց Ձորում Opel–ը մոտ 10 մետր դուրս է եկել ճանապարհից և շրջվել
Opel–ը մոտ 10 մետր դուրս է եկել ճանապարհից և շրջվել
10:50
13 Մայիսի 2024
Երևանի կենտրոնում ընկերուհու հետ կապված հարցի շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ
Վեճի մասնակիցների շրջանում կան անչափահասներ
15:14
10 Մայիսի 2024
Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է Նևա գետը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ավտոբուսն ընկնում գետը․ ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2024
Մոտ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք Երևանում․ 5 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Երևանի Տիգրան Մեծի պողոտայում մոս 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՎԻԴԵՈ
10:18
10 Մայիսի 2024
Ռեստորանի ավտոկայանատեղիում 21–ամյա երիտասարդը դանակահարել է երկու երիտասարդի․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
21–ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է երկու երիտասարդի․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
22:06
09 Մայիսի 2024
Բեռնատարը ներխուժել է Հանրապետության հրապարակ․ այնտեղ ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը (ՎԻԴԵՈ)
Վարորդը բեռնատարով ներխուժել է Հանրապետության հրապարակ, որտեղ անցկացվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան․ ՎԻԴԵՈ