Ձերբակալվել են «Ազատազէն»–ի հիմնադիրն ու ևս 4 անձ․ իրավապաշտպանները նշում են, որ ձերբակալությունն ապօրինի է
15.05.2024,
15:05
Հայաստանում գիշերը ձերբակալվել է 5 անձ զենք–զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում գիշերը ձերբակալվել է 5 անձ զենք–զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ ձերբակալված անձինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ մասնակիցներ են և նշում, որ նրանք ձերբակալությունն ապօրինի է։ Քննչական կոմիտեում արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձերբակալվածների թվում է «Ազատազէն» կազմակերպության հիմնադիրը
«Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով:
«Զավեշտալի է ձեբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը», – նշվում է «Ազատազէն»–ի Տելեգրամի ալիքում։
Իրավապաշտպանների հայտարարությունը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Facebook–յան իր էջում հրապարակել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության հայտարարությունը, որում նշվում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հինգ ակտիվիստների ձերբակալությունն ապօրինի է։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։ Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար», – նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեկնաբանությունը
ՀՀ ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց, որ այս փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց, որ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 5 անձ ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելու հիմնավոր կասկածի հիմքով։
«Նրանք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին։ Քրեական օրենսգրքի 335–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշված անձինք ձերբակալվել են, այս պահին նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են», – ասաց Աբրահամյանը։
«Они были доставлены в орган, ведущий производство. Инициировано уголовное производство по признакам части 2-й статьи 335-й УК («Незаконный оборот оружия, комплектующих, боеприпасов и иных материалов, устройств, предметов, совершенный группой лиц по предварительному сговору» - ред.). Данные лица задержаны, в настоящее время предварительное расследование продолжается, обстоятельства уточняются», - сообщил он.
«Ազատազէն» ՀԿ–ի մասին
«Ազատազէն» կազմակերպության գործունեության նպատակն է նպաստել Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, զինագործության զարգացմանը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական բարելավումներին։ «Ազատազէն»–ը կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ, կրակային պատրաստության դասընթացներ, ռազմասպորտային մրցույթներ, հրաձգության մրցույթներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 4-ին Կիրանց գյուղից երթ են սկսել և հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ են անցկացնում Երևանում։ Շարժման մասնակիցները բողոքում են Ադրբեջանի հետ սահմանազատման դեմ և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։