Կոտայքում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նրա ուղղությամբ պահել դանակ ու նռնականման իր և ստիպել մերկանալ, ապա սեռական հարաբերություն է ունեցել
15.05.2024,
12:41
Կոտայքում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նրա ուղղությամբ պահել դանակ ու նռնականման իր և ստիպել մերկանալ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 195-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդված 1-ին մասով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որպես տուժող հարցաքննված Ա․ Գ․-ն հայտնել է տվել, որ մայիսի 5-ին ժամը 18։00-ի սահմաններում իր ծանոթ Կ․ Հ․-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում և օգտվելով իր բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, իր կամքին հակառակ մուտք է գործել իր բնակարան, իսկ մայիսի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, նույնպես այցելել է տուն՝ իր ուղղությամբ պահելով դանակ, ապա նաև նռնականման իր, իրեն պայթեցնելու սպառնալիքով ստիպել է մերկանալ և պառկել հյուրասենյակի բազմոցին, որից հետո իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Դեպքի առթիվ մայիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվ. 2-րդ մասի 9-րդ կետով և 207-րդ հոդվ. 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։