Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն բացառիկ «Ռեստորանային օրեր»․ զեղչեր հատուկ մենյուի համար և ARARAT կոկտեյլներ
13.05.2024,
23:06
Հունիսի 1–ից հուլիսի 1–ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ռեստորանային օրերի» շրջանակում Երևանի տասնյակ ռեստորաններ կառաջարկեն հատուկ ճաշացանկ և շահավետ առաջարկներ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 1–ից հուլիսի 1–ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ռեստորանային օրերի» շրջանակում Երևանի տասնյակ ռեստորաններ կառաջարկեն հատուկ ճաշացանկ և շահավետ առաջարկներ։
Ի՞նչ է սպասվում «ախորժելի» շոուի ժամանակ
3 ճաշատեսակից բաղկացած համալիր ճաշացանկ. համտեսեք լավագույն ուտեստները հատուկ գնով:
20% զեղչ կոմպլեքս մենյուի համար. վայելեք գաստրոնոմիկ հաճույքները:
Հատուկ ակցիա ARARAT-ի հետ՝ հավելյալ +20% զեղչ՝ ARARAT բալ կամ ARARAT Անի կոկտեյլ պատվիրելիս:
Խաղարկության տոմսեր. մրցանակներ շահելու հնարավորություն՝ կոմպլեքս մենյուից օգտվելիս։
Բացառիկ անակնկալներ ամենաակտիվ հյուրերի համար։
Ինչու՞ ռեստորանները պետք է մասնակցեն «Ռեստորանային օրեր» արշավին
«Ռեստորանային օրեր» արշավը կհամախմբի Հայաստանի ռեստորանային համայնքին մայիսի 20-ից հունիսի 20-ը «Երևանի գաստրոնոմիկ օրերի» շրջանակում։
Արշավին միանալով՝ ռեստորանն անգնահատելի ներդրում կունենա համաշխարհային գաստրոնոմիկ քարտեզի վրա Հայաստանի տեղն ապահովելու գործում, ինչպես նաև այն ավելի գրավիչ կդարձնի զբոսաշրջիկների համար։
«Ռեստորանային օրեր»–ի արշավին միանալու համար ռեստորանը պետք է կատարի ընդամենը 2 քայլ.
1. Մենյուում ներառի «Սեթ մենյուն»
2. Վճարի 50 000 դրամ ամսավճար արշավին մասնակցելու համար
««Ռեստորանային օրերի» ընթացքում, առաջարկելով հատուկ մշակված «Սեթ մենյուն»՝ լավագույն ուտեստներով և խմիչքներով, դուք կկարողանաք ընդգծել ձեր ռեստորանի անկրկնելի համերն ու խոհարարական արվեստը»,- նշել են Երևանի գաստրոնոմիկ օրերի կազմակերպիչները։
Արշավի շրջանակում ֆուդ բլոգերը կայցելի մասնակից ռեստորան, կհամտեսի կոմպլեքս մենյուն և դրա մասին կգրի սոցցանցերում։ Խոհարարական բլոգները պարբերաբար կհրապարակեն արշավին մասնակցող ռեստորանների ցանկը: Նրանց ճաշացանկը և մասնակցությունն արշավին կլուսաբանվեն «Ռեստորանային օրերի» սոցցանցերում: Կտպվի սեթ մենյուի և «Ռեստորանային օրերի» ակցիայի 500 ֆիրմային կպչուն պիտակներ, որոնք կփակցվեն ռեստորանի մուտքի դռանը։
Միացե՛ք «Ռեստորանային օրեր» ակցիային, դարձե՛ք գաստրոնոմիկ ամսվա գլխավոր իրադարձության մասնակիցը՝ բացելով նոր հնարավորություններ ձեր ռեստորանի համար։
Ավելին իմանալու և արշավին միանալու համար անցեք հետևյալ հղմամբ։
Ռեստորանային օրերը՝ որպես հայկական խոհանոցի ճաշացանկի «ընթերցում»
Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի նախագահ Աշոտ Բարսեղյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «Ռեստորանային օրերի» կազմակերպումը թույլ կտա հանրայնացնել հայկական խոհանոցը, տեղայնացնել միջազգային միտումներն ու հասնել հայկական խոհանոցի ճաշացանկի ճիշտ «ընթերցման»։
«Հայկական խոհանոցը շատ ավելի բարձր ներուժ ունի, քան պանդոկների մակարդակը։ Որպեսզի հայկական խոհանոցը դառնա ճանաչված, այն պետք է դուրս գա միջազգային մակարդակ, պետք է հանրայանացվի, ինչին էլ կնպաստի «Ռեստորանային օրերի» անցկացումը», – ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով, ուրախալի է, որ Հայաստանում արդեն կան ռեստորաններ, որոնք առաջարկում են A la Carte ճաշացանկ, ինչը թույլ է տալիս ավելի լավ պատկերացնել հայկական խոհանոցը, ձևավորել հայկական ճաշացանկը։
«Ռեստորանային օրերը շեֆ խոհարարներին հնարավորություն կտան ինքնադրսևորվել, ձևավորել հայկական խոհանոցի ժամանակակից ճաշացանկ, ադապտացնել հայտնի միջազգային բաղադրատոմսերը։ Այս օրերի շրջանակում տասնյակ ռեստորաններ կներկայացնեն ժամանակակից հայկական խոհանոցը, կառաջարկեն հայկական գինիների և ճաշատեսակների ճիշտ համադրություն, ինչը կաջակցի Հայաստանի ռեստորանային ոլորտի զարգացմանն ու ժամանակակից հայկական խոհանոցի հանրաճանաչությանը» – ասաց Բարսեղյանը։
Ցանկացած որակյալ փառատոն դրական է անդրադառնում ռեստորանային ինդուստրիայի վրա
Ինչպես նշեց Margaryan Business Group–ի գլխավոր տնօրեն Կարեն Մարգարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, ցանկացած որակյալ փառատոն դրական է անդրադառնում ռեստորանային ինդուստրիայի վրա, դառնում է խթան փորձարկումների համար, տալիս է հնարավորություն նոր ձևաչափեր տեսնելու, լսարանը թեստավորելու համար։
«Պետք է կարողանալ աշխատել սեփական անձի վրա և ինտեգրվել պրոֆեսիոնալ շփման մեջ շուկայի խաղացողների շրջանում։ Հյուրընկալության ոլորտը սեզոնային է, հատկապես Հայաստանում։ Որքան ավելի հագեցած է լսարանի ներգրավվածությունը, պրոֆեսիոնալ մոտեցումը, այնքան ավելի «բարձր» է հնչում ռեստորանը»,- ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով, «ԳԱՌուն» փառատոնը, սեզոնին շեշտադրելով մարզային խոհանոցը, սահմանում է աշխատանքի չափանիշ, ինչպես նաև ամրապնդում է շեֆ խոհարար–կոնցեպտ-հյուր թիմի փոխգործակցությունը։ Փառատոները հնարավորություն են տալիս ստանալ անմիջական արձագանք և որակական փոփոխություններ կատարել առկա ձևաչափերում:
«Չկա ռեստորան, որը կարող է լինել առաջինը 10 տարի անընդմեջ: Ցանկացած միջոցառում, որը կարող է բաց երկխոսություն ձևավորել հյուրընկալության համայնքի ներսում, օգտակար է բոլորիս։ Մենք սկսում ենք ոչ միայն լսել միմյանց, այլև ուժեղացնել տարբեր օղակների աշխատանքը։ Սա հիանալի միջոց է նայել ինքդ քեզ կողքից. ոմանք ավելի լավ սպասարկում ունեն, ինչ-որ տեղ մթնոլորտն ավելի հարազատ է, ինչ-որ տեղ խոհանոցը հեղինակային մոտեցում ունի: Մեզ բոլորիս անհրաժեշտ են ազդակներ մասնագիտական ծուլությունից ու լճացումից»,- ասաց Մարգարյանը։
Նա հիշեցրեց, որ ցանկացած գաստրոփառատոն պարունակում է շոուի բաղադրիչ՝ ճաշատեսակի մատուցումը, որը մեծ նշանակություն ունի, շեֆ խոհարարի և հյուրերի հաղորդակցությունը, անձնակազմի ներգրավվածությունը և հետաքրքրելու ունակությունը։ Չկան կանոններ, կա հենց մոտեցման յուրահատկություն։
«Դուք ունեք ընդհանուր տարրեր. առնվազն 3 ճաշատեսակ և կոմպլիմենտ գինի, իսկ հետո գործողությունների ազատություն։ Փառատոնն առողջ մրցակցություն է ստեղծում ռեստորանների միջև. հենց թիմի համախմբվածությունն ու մթնոլորտն է, որ թույլ են տալիս որոշ վայրերին դառնալ ավելի հայտնի, մյուսներին՝ ավելի քիչ: Փառատոնի ամբողջ ամսվա ընթացքում ձևավորվում են օբյեկտիվ ֆավորիտներ և սիրված մասնակիցներ հանդիսատեսի կողմից, հենց սա հստակ ցուցիչ է, թե ով և ինչպես է գլուխ հանում իր աշխատանքից»,- ասաց Մարգարյանը։
Նա նաև ուշադրություն դարձրեց այն փաստին, որ փառատոնին միշտ ներգրավված են ոչ միայն շեֆ խոհարարներ, այլև մարքեթինգն ու PR–ը՝ ճաշատեսակի «փաթեթավորումը», հետադարձ կապը լսարանի հետ, բացառիկ կոնտենտն օգնում են միջոցառմանը դառնալ հայտնի և հաջողակ։
«Մենք շարունակում ենք զարգանալ և պատրաստում ենք նոր անակնկալներ ձեզ համար», – խոստացավ Մարգարյանը։
Ռեստորանային օրեր՝ հայկական խոհանոցի հարստությունն աշխարհին ներկայացնելու հնարավորություն
ProReCa ընկերության և ProReCa ակադեմիայի հիմնադիր, HoReCa բիզնեսի կառավարման և զարգացման մասնագետ Սյուզի Միքայելյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց, որ «Ռեստորանային օրեր» արշավը HoReCa ոլորտի կայուն զարգացման հիմք կդառնա։
«Սա հնարավորություն կտա Հայաստանը գաստրոնոմիկ աշխարհին ներկայացնել այլ տեսանկյունից։ Միջոցառումը միայն ճաշատեսակների ու խմիչքների մասին չէ, այն կոչված է աշխարհին նորովի ցուցադրելու Հայաստանի մշակույթը և միավորելու հայկական ռեստորանները մեկ գաղափարի շուրջ»,- նշեց Միքայելյանը։
Նա վստահություն հայտնեց, որ ռեստորանային օրերի արդյունքը շատ շոշափելի է լինելու՝ Հայաստանն իր տեղը կգտնի գաստրոնոմիկ աշխարհի քարտեզի վրա։
«Հայաստանը հարուստ խոհանոց ունեցող հնագույն ազգերից է։ Այսօր մեր առջև խնդիր է դրված ամբողջ աշխարհին ներկայացնել հայկական ուտեստների բազմազանությունը, ցույց տալ, որ այդ ուտեստները հայկական են։ Արշավի ընթացքում մենք ևս մեկ անգամ կկարողանանք ներկայացնել մեր ազգայինը»,- ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով, որքան շատ լինեն Հայաստանում Ռեստորանային օրերի և Գինու օրերի նման միջոցառումներ, այնքան ավելի շատ կզարգանա հայկական ռեստորանային համայնքը, ինչպես նաև միջազգային մտածելակերպը բուն Հայաստանում, ինչը թույլ կտա աշխարհին նորովի ներկայացնել հայկական ազգային խոհանոցը:
Ինչու՞ են Ռեստորանային օրերը հայտնի ամբողջ աշխարհում
«Ռեստորանային օրերը» հայտնի գաստրոնոմիկ միջոցառումներ են, որոնք անցկացվում են աշխարհի շատ երկրներում: Այս միջոցառումները սովորաբար նվիրված են տեղական ռեստորանների, սրճարանների և գաստրոնոմիկ ձեռնարկությունների առաջխաղացմանը՝ հնարավորություն տալով ներկայացնել սեփական ուտեստները լայն հանրությանը: Ռեստորանային օրերին մասնակցելը կարող է օգնել ռեստորաններին ներգրավել նոր հաճախորդներ և ամրապնդել կապերը մշտական հաճախորդների հետ։
Ռեստորանային օրերի շրջանակում ռեստորաններն առաջարկում են տարատեսակ ճաշատեսակներ՝ ներկայացնելով տեղական և միջազգային խոհանոցներ: Սա հնարավորություն է տալիս հաճախորդներին համտեսել ճաշատեսակներ, որոնք նախկինում նրանք չեն համտեսել։
Շատ ռեստորաններ առաջարկում են հատուկ կոմպլեքս մենյու կամ զեղչեր հայտնի ուտեստների համար, ինչի շնորհիվ միջոցառումը դառնում է հասանելի լայն լսարանին։
Որոշ Ռեստորանային օրեր կենտրոնացած են որոշակի թեմայի վրա, օրինակ՝ տեղական խոհանոց կամ սեզոնային մթերք։ Սա թույլ է տալիս ռեստորաններին ներկայացնել սեփական խոհարարական կրեատիվությունը։
Որոշ երկրներում Ռեստորանային օրերը կազմակերպվում են փողոցային փառատոների ձևաչափում, որտեղ ռեստորաններն ու սրճարանները տեղադրում են ժամանակավոր կրպակներ կամ վրաններ՝ իրենց ճաշատեսակները բաց երկնքի տակ վաճառելու համար:
Ռեստորանային օրերի շրջանակում անցկացվում են վարպետության դասեր, համտեսներ և հանդիպումներ հայտնի շեֆ խոհարարների հետ, ինչը թույլ է տալիս այցելուներին ձեռք բերել յուրահատուկ փորձ և գիտելիքներ խոհարարության վերաբերյալ։
Ռեստորանային օրերի ընթացքում շատ ռեստորաններ հատուկ ուշադրություն են դարձնում տեղական բաղադրիչներին և մթերքին՝ դրանով իսկ աջակցելով տեղական արտադրողներին և ոլորտի կայուն զարգացմանը:
Ռեստորանային օրերն օգնում են խթանել տեղական խոհարարական ավանդույթները և գաստրոնոմիկ մշակույթը միջազգային ասպարեզում:
Ռեստորանային օրերը զվարճալի և «համեղ» իրադարձություն է, որը մարդկանց միավորում է վայելելու տարածաշրջանի խոհարարական բազմազանությունն ու մշակութային հարստությունը:
Ռեստորանների ցանկը կհրապարակվի Yerevan Gastro Days կայքում (https://yerevangastronomicdays.com/) և Facebook-ի և Instagram-ի էջերում։