Դավիթաշեն-Աշտարակի խճուղի հատվածում նոր արագաչափ է տեղադրվել
15.05.2024,
14:21
ՃՈ–ն զգուշացնում է․ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի հատվածում նոր արագաչափ է տեղադրվել
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան ուղղությամբ, վերգետնյա անցումից հետո տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մայիսի 20-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մայիսի 20-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: