ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
23:22
16 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանում ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որին փոխանցվել է արտաքին հետախուզության բլոկը (հանվել է ԱԱԾ-ի գործունեության ոլորտից)։ Հայաստանի նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար է նշանակվել 2023 թվականի հոկտեմբերին։–0–