438.65
4.42
404.14
+13
Եղանակը Երևանում
Հայ

Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը

16:12
28 Փետրվարի 2024

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում մարտի 14–ին կանցկացվի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը, որի կազմակերպիչն է Cbonds Congress–ը՝ Cbonds–ի աջակցությամբ։ 

Միջոցառումն իր շուրջ կհամախմբի կարգավորիչների, բանկերի, ներդրումային ընկերությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների, վարկանիշային գործակալությունների և ենթակառուցվածքային ընկերությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում կապիտալի շուկաների աշխատանքի տարբեր ոլորտները։

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, կոնֆերանսի շրջանակում նախատեսվսծ են զեկույցներ և պանելային բանավեճեր Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի, արժեթղթերի տեղական շուկայի, պարտատոմսերի տեղաբաշխման և IPO–ի հնարավոր բումի, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի և մասնակիցների համար նախատեսված ՏՏ լուծումների, կրիպտոարժույթի դերակատարության, արժեթղթերի շուկայի զարգացման և տարբեր շուկաներում ներդրումային գաղափարների վերաբերյալ։

Բանախոսների թվում են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, Հայկական ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Team Telecom Armenia–ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը, Հայաստանի էլեկտրական ցանցերի էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։

«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է։

Առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 2023թ․–ի մարտի 17–ին և համախմբել է 213 մասնակցի տարբեր երկրներից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել