ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը և նշել պատճառը։
«Շատ տարիներ առաջ որոշում եմ կայացրել, որ ինչ էլ լինի ոչ մի մրցաշար կիսատ չեմ թողնելու։ Այսօր ստիպված եմ կիսատ թողնել Հայաատանի կանանց առաջնությունը բացառապես առողջական վիճակիս վատթարացման պատճառով։ Այս պահին հույս ունեմ շուտ կազդուրվելու և Հայաստանից գոնե մի քիչ կարոտս առնելու», – նշել է Գևորգյանը՝ Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների իչ ընկերներին և կոլեգաներին մաղթելով մրցաշարի հաջող ավարտ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում