435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)

15:54
07 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մարզիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սևան քաղաքի բնակիչ Վարազդատ Հակոբյանը, որը նաև Սևան համայնքի ավագանու անդամ է, օրերս իր ռեկորդների զինանոցը հարստացրեց նոր ռեկորդով, հայտնում են Սևանի համայնքապետարանից։

Վարազդատն այս անգամ մեջքով շրջված դիրքով բասկետբոլի զամբյուղի մեջ է նետել միանգամից միմյանց ամրացված 9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից, որը հաջորդել է 6 գնդակով` դեմքով դեպի բասկետբոլի զամբյուղը նետում կատարած ռեկորդին։

Ռեկորդները գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում», որն արդեն 20-րդն է։ Ինչպես Վարազդատն է նշում, հաղթանակները, առավել ևս սպորտում, հեշտ չեն տրվում, սակայն կա ձգտում, որին նա գնում է ընդառաջ ամենօրյա պարապմունքների և նպատակասլացության շնորհիվ։

Հիշեցնենք, որ Վարազդատը, դեռևս 2019 թվականին 23 տոննա գնացքը միջնամատով քաշելով 3մ 57սմ տարածությամբ, սահմանել է նոր ռեկորդ։
Հաջորդ ռեկորդը Վարազդատը փորձելու է սահմանել ինքնաթիռով։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել
22:19
08 Հունվարի 2024
Մահացել է լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մահացել է 78 տարեկան հասակում
21:15
29 Դեկտեմբերի 2023
Հայտնի են Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստները
Հրապարակվել են Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստների անունները