Բախումներ տեղի ունեցան ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև, ովքեր փորձում էին թույլ չտալ Փաշինյանին մուտք գործել Եռաբլուր պանթեոն (ՎԻԴԵՈ)
15:48
19 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, ովքեր փորձել են թույլ չտալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր պանթեոն:
Վետերանները, քաղաքացիներն ու Արցախում զոհված զինծառայողների հարազատները չեն ցանկանում Փաշինյանին թույլ տալ մտնել Եռաբլուր ռազմական պանթեոն: Նրանք վրդովված են, որ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել հիշատակի երթին, հայտարարում են, որ իրենք այլևս չպետք է լռեն և թույլ չեն տա, որ Փաշինյանը իրենց հետ հարգի իրենց զոհված երեխաների հիշատակը: «Նա Եռաբլուր կմտնի միայն մեր դիակների վրայով», - ասացին զոհված զինվորների հարազատները: Մասնակիցները վճռական են տրամադրված և չեն թաքցնում իրենց դժգոհությունը գործող կառավարությունից՝ պարբերաբար վանկարկելով «Փաշինյան՝ դավաճան»:
Նրանք փորձեցին արգելափակել Վարչապետի մուտքը, բայց նրանց դիմաց ոստիկանական շղթա կամվեց՝ վարչապետի անցումը ապահովելու համար: Ժամանող ոստիկանության ուժերը հետ են մղել բախման գնացող քաղաքացիներին: Բախման հետևանքով կան տուժածներ, այդ թվում՝ ոստիկանների մեջ:
Վարչապետի անվտանգության աշխատակիցները փորձում են ապահովել նրա անվտանգությունը, Փաշինյանին ծածկելով հովանոցներով ու զրահապատ ճամպրուկներով:
Ինքը՝ Փաշինյանը, շաբաթ օրը կոչ արեց կարգախոսներ չհնչեցնել՝ ասելով, որ երթը պետք է անցկացվի լուռ:-0-
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ