416.73
4.22
388.6
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան

11:53
14 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Վարչապետը ողջունել է ՄԹ խորհրդարանականների այցը Հայաստան և անդրադարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական էսկալացիային:
«Պրն․ Ուիթինգդեյլ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը մեր երկրում։ Ցավոք, Ձեր այցելությունը համընկավ նոր էսկալացիայի հետ Ադրբեջանի հետ սահմանում, Ադրբեջանը նախաձեռնեց նոր սադրանք, ինչի հետևանքով չորս հայ զինվոր է սպանվել։

Դժբախտաբար սա մի առանձին գործողություն չէ. մենք շարունակաբար տեսնում ենք ադրբեջանական սադրանքների շարք։ Ըստ մեր գնահատականի, դա Ադրբեջանի քաղաքականությունն է, ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խաթարելուն։ Սրա մասին է վկայում նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը՝ համեմված Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներով։

Ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, ինչը շատ անհանգստացնող փաստ է։

Բայց չնայած այս բոլոր փաստերին, մեր կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին, քանի որ մեր համոզմունքն այն է, որ խաղաղության գործընթացը չունի այլընտրանք։ Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության գործընթացում հասնելու կոնկրետ արդյունքների, և մենք դա անում ենք։ Բայց դժբախտաբար, հնարավոր չէ դա անել առանց մյուս կողմի քաղաքական կամքի։ Եվ այսօրվա չորս զինվորի կյանք տարած միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու և ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում:

Սրա մասին են վկայում երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները: Ադրբեջանական մամուլը երեկ երեկոյան տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվա միջադեպի հատվածում Հայաստանի դիրքապահը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո Հայաստանի Ռազմական ոստիկանությունը հայտարարեց, որ այդ տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսվել, որովհետև ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների:

Եվ դա շատ հստակ ուղերձ էր Հայաստանի կողմից, և Ռազմական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ հստակ ասվում էր, որ եթե այդ փաստն ապացուցվի, դա կնշանակի հրամանի խախտում՝ դրանից բխող իրավական հետևանքներով։ Բայց չնայած դրան, այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, և ինչպես նշեցի, դժբախտաբար չորս զինծառայող սպանվեցին։

Հարցը նույնիսկ երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների հրամցրած միջադեպը չէ, որովհետև մենք շատ երկար ու բարդ սահման ունենք և եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով: Ցավոք մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստան-Միացյալ Թագավորություն կապերին՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին առկա է նոր դինամիկա հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ կբարձրանա հարաբերությունների նոր մակարդակի։

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին:

Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ և ընդգծել խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերին, Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի:

ՄԹ խորհրդարանականներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողություններին: Կարևորվել է նաև միջազգային հանրության կողմից աջակցությունը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
25 Ապրիլի 2024
Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում․ ՌԴ ԱԳՆ
Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում
10:50
25 Ապրիլի 2024
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահը նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
ՌԴ–ն նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
16:56
24 Ապրիլի 2024
Էրդողանը Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայում բնակվող հայ համայնքին
Էրդողանը ապրիլի 24-ի ուղերձում ցավակցություն է հայտնել «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին»
16:10
23 Ապրիլի 2024
Ղազախստանն առաջարկել է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ղազախստանը դիմել է Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով
16:02
23 Ապրիլի 2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և Սփյուռքին վտանգ է սպառնում Հայաստանի իշխանությունների կողմից. թուրքագետ
Թուրքագետը կարծում է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
15:35
23 Ապրիլի 2024
Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա հասկանում է․ Էրդողանը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Էրդողանն ասել է, որ հուսով է, որ «Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին պայծառ ապագայի համար»
17:07
22 Ապրիլի 2024
Անվտանգության բնական գծերը քանդվում են․ ԱԳ նախկին նախարարը քննադատում է Երևանի և Բաքվի միջև սահմանների հարցով համաձայնությունը
Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմաններով, չեն ապահովի անվտանգությունն ու կայունությունը, կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը
12:12
19 Ապրիլի 2024
Արցախից ռուս խաղաղապահների հեռացումը կարող է վկայել Կովկասում ՌԴ–ի ազդեցության որոշակի նվազման մասին․ Մարկեդոնով
Ռուս խաղաղապահների հեռանալն Արցախից կարող է վկայել ազդեցության որոշակի նվազման մասին, կարծում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը