428.41
4.27
396.05
+5
Եղանակը Երևանում
Հայ

Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան

22:58
22 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան; Այս մասին ասաց ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի տարեկան հաշվետվության ընթացքում։

Նա կարևորեց Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։

«Աշխատանքը որոշ ժամանակ կպահանջի։ Բարձր ներկայացուցիչ Բորելը նշել է, որ ցանկանում է այցելել Հայաստան՝ նոր օրակարգի առաջին առաջարկն անելու համար։ Մենք կամրապնդենք համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Եվրախորհուրդը դիմել է Գերագույն ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին, որպեսզի դիտարկեն ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու հնարավորությունները, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և դուք անում եք Բրյուսելի ձեր գործընկերների հետ», – ասաց Մարագոսը։

Ավելի վաղ Բորելը հայտարարել է, որ որոշվել է գործարկել ԵՄ–Հայաստան համագործակցության նոր հավակնոտ օրակարգ՝ հաշվի առնելով համագործակցությունն ընդլայնելու ձգտումը, որի մասին ավելի վաղ արտահայտվել է ՀՀ վարչապետը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը