424.11
4.26
393.28
+18
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն

10:15
12 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որը կտևի 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Այդ ժամանակահատվածում հավատացյալների համար որոշակի սահմանափակումներ և արգելքներ կան, որոնցից շատերը հայտնի չեն հասարակ մարդուն: Օրինակ, ինչ է կարելի կամ ինչ չի կարելի ուտել պահքի ժամանակ կամ ինչ արարքներից արժե զերծ մնալ:

Հոգևորն առաջնային է

Ինչպես նշում է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, պահքը սովորական մարդկանց գաղափար չէ, դա Աստծո պատվիրան է, որը գոյություն ունի բոլոր կրոններում և հավատալիքներում` որպես գենետիկ հիշողություն դրախտի և մաքրվելու հնարավորության մասին:

«Սա հոգևորի մաքրման կարևոր ժամանակաշրջան է, ձեր սիրտը և հոգին մաքրելու հնարավորություն, քանի որ Աստված չի նայի ուտելիքին և խմիչքին, այլ կանդրադառնա սրտին` որքանով է մարդ դարձել բարեպաշտ, կա՞ բարություն, հոգատարություն, անկեղծություն», - նշում է հոգևորականը:

Նրա խոսքով, այս ժամանակահատվածում շատ կարևոր է հետևել վարքին, աստվածաշնչյան պատվիրաններին ու չսահմանափակվել միայն սննդով և համարել, որ դրանով մարդը պահպանում է Պահքը:

«Պահքը դիետա չէ, նորաձևությանը հետևել չէ, այլ հոգևոր սխրագործություն է, որի նպատակն է մաքրել հոգին, միտքը և մարմինը», - ասում է նա ՝ հավելելով, որ հավատացյալների տարիքն ավելի է երիտասարդանում, իսկ գիտելիքն աճում է:

Ում չարժե Պահք պահել

Մեծ Պահքը մաքրվելու համար լավ ժամանակահատված է, բայց ինչպես նշում է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, սննդակարգում նախատեսված սահմանափակումները ոչ բոլորի համար են օգտակար:

«Մեծ Պահքի ժամանակահատվածում նախատեսված սննդակարգն առաջին հերթին շատ առողջ մարդկանց համար է: Հետևաբար, եթե դուք ունեք անեմիա կամ աղեստամոքսային հիվանդություններ, ապա լավ կլինի զերծ մնալ պահքի սննդային ձևից և պահպանել դրա միայն հոգևոր բաղադրիչը»,- ասում է Աբովյանը:

Խորհուրդ չի տրվում Պահք պահել երեխաներին, հղիներին, առողջական խնդիր ունեցող ծերերին, իսկ դեղամիջոց ընդունելը սահմանափակում չէ Պահքի մեջ գտնվող մարդկանց համար:

Պահքը դիետա չէ, կարելի է և քաշ հավաքել

Պահքի շրջանում շատերը սահմանափակում են իրենց սննդի չափը՝ հույս ունենալով, որ կնիհարեն, ինչը, Աբովյանի խոսքով, շատ սխալ մոտեցում է:

«Խնդիրն այն է, որ Պահքի շրջանում մարդիկ օգտագործում են բուսական ծագման շատ մեծ քանակի սնունդ, որոնք նեկայացնում են բազմազան ածխաջրեր և ջերմային մշակման դեպքում բարձրացնում են գլիկեմիկ ցուցիչը` զգալիորեն ավելացնելով քաշ հավաքելու ու օրգանիզմում շաքարի մակարդակի բարձրացման հավանականությունը», – ասում է Աբովյանը։

Այս կապակցությամբ նա անհրաժեշտ է համարում շատ զգուշությամբ մոտենալ սննդակարգի և սնվելու հարցերին` չսահմանափակվելով միայն մթերքի մի տեսակով, այլ ապահովել բազմազանություն։ Պետք չէ վախենալ օգտագործել նաև հաց, որը թույլ կտա հագենալ։ Միաժամանակ պետք չէ չարաշահել հացը, քանի որ օգտագործելով միայն բուսական ծագման սնունդ ու փորձելով հագենալ` կարելի է կտրուկ ավելացնել քաշը։

Պահք առանց ավելորդությունների

Ինչպես նշում է տեր Շահե քահանա Հայրապետյանը, հայկական Պահքն, ի տարբերություն կաթոլիկ և ուղղափառ Պահքից, սննդակարգում չի ընդունում որևէ ավելորդություն։

«Եթե կաթոլիկները և ուղղափառները Պահքի շրջանում ունեն օրեր, երբ կարելի է օգտագործել ձու, ձուկ կամ կենդանական ծագման մթերք, ապա Հայ Առաքելական Եկեղեցու մոտ ամեն ինչ ավելի խիստ է. թույլատրվում է միայն բուսական սնունդ ողջ Պահքի ընթացքում», – ասում է Հայրապետյանը։

Ի՞նչ կարելի է ուտել

Դիետոլոգը Պահքի շրջանում խորհուրդ է տալիս ուտել ավելի շատ լոբազգիներ, հացահատիկային սնունդ և բանջարեղեն, այդ թվում` ջերմային մշակման։

Կարելի է օգտագործել նաև միրգ, ընդեղեն, չրեղեն, չչարաշահել չրեղենը շաքարավազի բարձր պարունակության պատճառով։ Կարելի է նաև ուտել շոկոլադ, սակայն ցանկալի է դառը, քանի որ այն ունի բացառապես բուսական բաղադրիչներ` կակաո, կակաոյի յուղ, ջուր, շաքարավազ։

Պսակադրությունը թույլատրվում է

Հոգևորականը նշում է, որ Պահքի շրջանում թույլատրվում է պսակադրությունը, բացառությամբ Պահքի վերջին Ավագ շաբաթվա։

«Ավելի վաղ եկեղեցին մերժում էր կատարել պսակադրության արարողակարգ Մեծ Պահքի շրջանում, ինչը, որոշ հոգևորականների կարծիքով, հանգեցնում էր մարդկանց բաժանման եկեղեցուց և եկեղեցական արժեքներից, քանի որ նրանք ամուսնանում էին, սկսում միասին ապրել, սակայն չէին պսակադրվում Աստծո առաջ», – նշում է Հայրապետյանը։

Այս խնդիրը լուծելու համար Ամենայն Հայոց Վազգեն Առաջին Կաթողիկոսը որոշել է կատարել պսակադրության արարողակարգ Պահքի շրջանում, բացառությամբ Ավագ շաբաթվա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում