ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ–ն կշարունակի համառորեն բացատրել, որ ճիշտ է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի
հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։
«Իսկապես, մեզ մոտ տրամագծորեն հակառակ տեսակետներ են այն բանի հարցում, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ հակամարտության հարցում։ Դա գաղտնիք չէ», – ասել է Պեսկովը։
«Այդ պատճառով դա մեր հայ ընկերների լավ հայտնի դիքորոշումն է։ Մենք նրանց հետ այդ հարցում համաձայն չենք և կշարունակենք համառորեն բացատրել, որ ճիշտ եք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։–0–