Յանա Եգորյանը դարձավ սուսերամարտի օլիմպիական չեմպիոնուհի
10:38
09 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սուսերամարտիկ Յանա Եգորյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ։
Ռուսաստանը ներկայացնող Եգորյանը եզրափակչում հաղթանակ է տարել աշխարհի ուժեղագույն սուսերամարտիկ Սոֆիա Վելիկայայի նկատմամբ 15։14 հաշվով, իսկ կիսաեզրափակչում` Օլգա Խարլանի նկատմամբ։ -0-